Քեթի Փերին հայտարարել է նշանադրության մասին

Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Քեթի Փերին և Օրլանդո Բլումը վերականգնել են իրենց հարաբերությունները:

0

Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Քեթի Փերին և Օրլանդո Բլումը վերականգնել են իրենց հարաբերությունները: Այն ժամանակ երգչուհին համերգի ժամանակ հրապարակայնորեն խոստովանեց իր զգացմունքների մասին: Իսկ երեկ, Լորեն Զիմայի հետ հեռուստահարցազրույցի ժամանակ, Քեթին խոստովանել է, որ նշանված է:

Այն պահին, երբ հաղորդավարը փորձել է կատակել երգչուհու հետ, առաջարկելով սիրահետել մրցույթի գեղեցկադեմ մասնակիցներին, Փերին կտրուկ պատասխանել է. «Հաստատ՝ չէ:Ես նշանված եմ և շատ երջանիկ եմ»: Այդ ժամանակ Լորեն Զիման հարցրել է. «Դուք վերջե՞րս եք նշանվել»: «Այո, հենց դա էլ ես նկատի ունեի»,- պատասխանել է Փերին:

Leave A Reply

Your email address will not be published.